Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ակնկալիքները՝ Ռիգայի գագաթնաժողովից

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ակնկալիքները՝ Ռիգայի գագաթնաժողովից
21.05.2015 | 11:30

Եվրոպական խորհրդարանի 95 պատգամավորները հանդես են եկել բաց նամակով, ըստ որի՝ «Արևելյան գործընկերությունը բարձր մակարդակի ազդեցություն ունեցող խթան է գործընկեր երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար»: Պատգամավորները համատեղ հայտարարությամբ հույս են հայտնում, որ Ռիգայի գագաթնաժողովի հռչակագիրը պետք է լինի «հստակ, ուժեղ, հեռանկարային», աջակցություն արտահայտի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քարոզչական ճնշման տակ գտնվող երեք երկրների՝ ՈՒկրաինային, Վրաստանին և Մոլդովային: «Այդ երեք երկրների եվրոպական ձգտումները պահանջում են առավել հավակնոտ պատասխան: ՈՒստի, Գործընկերության և Համագործակցության համաձայնագրի 49-րդ հոդվածի համաձայն, մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է այդ երկրներին դրական ազդակներ հաղորդի՝ անդամակցության համար»,- նշված է պատգամավորների բաց նամակում: Պատգամավորները կոչ են արել հստակեցնել Վրաստանի և ՈՒկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու գործողությունների ժամկետները:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ